Դուբայի Dubai Marina թաղամասում բացվել է աշխարհի ամենաբարձր պարուրաձև բնակելի շենքը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, 75-հարկանի շենքի բարձրությունն առանցքի շուրջ 90 աստիճան շրջադարձով կազմում է 310 մ: Նախագծի շինարարությունը, որը տևել է 7 տարի, արժեցել է 274 միլիոն դոլար:
«Նախագիծը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Այն մշակվել է Skidmore Owings&Merrill ընկերության կողմից: Նախկինում ընկերությունը նախագծել է այնպիսի շինություններ, ինչպիսիք են Burj Khalifa-ն՝ Դուբայում և Willis Tower-ը՝ Չիկագոյում, որոնք նույնպես պատկանում են աշխարհի ամենաբարձր շենքերի թվին»,- հայտարարել է Cayan Real Estate Investment մատակարար ընկերության տնօրենների նախագահ Ահմեդ Ալ-Հաթին:











































