Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի ոստիկանության աշխատակիցը աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ ծեծել է կնոջը և այդ մասին տեսանյութը ընկել է համացանց, հայտնում է The Florida Times Union-ը:
Տեսավերահսկան խցիկի տեսանյութում երևում է, թե ինչպես է բերման ենթարկված կինը փորձում ոտքով հարվածել սպային` ձեռնաշղթաները ձեռքերին: Դրա համար ոստիկանը մի քանի անգամ հարվածում է նրա փորին և դեմքին: Ընդ որում՝ գործընկերները չեն փորձում կանգնեցնել տղամարդուն և դիտում են տեսարանը:
Այն բանից հետո, երբ տեսանյութը հայտնվել է համացանցում, ոստիկանը հեռացվել է աշխատանքից և ձերբակալվել պաշտոնական պարտականությունները չարաշահելու կասկածանքով:










































