Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

Հայաստանի պատանիները հաղթել են Իտալիայի մրցույթում (լուսանկարներ)

Մայիսի 30-ից հունիսի 2-ը Իտալիայում տեղի ունեցավ պատանի երաժիշտների «Լուիջի Զանուսոլլի» միջազգային 11-րդ մրցույթը, որին մասնակցեցին նաև 8 հայ պատանի երաժիշտներ` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաները:

Ուրախությամբ փաստում ենք, որ 100-ից ավելի մասնակիցների մեջ, երաժշտական բարձրորակ կատարմամբ հայտնի իտալական, ռուսական, ճապոնական դպրոցների ներկայացուցիչների կողքին մեր երեխաները պատվով են ներկայացել, և բոլորը հայրենիք են վերադարձել պատվավոր հորիզոնականներ նվաճած դիպլոմներով:

Այսպիսով`
Ռուբեն Հարությունյան` 2-րդ մրցանակ, դաշնամուր,
Նելլի Երվանդյան` 3-րդ մրցանակ, ջութակ,
Սպարտակ Աղաբաբյան` 2-րդ մրցանակ, ջութակ,
Նորայր Մաղաքյան` 1-ին մրցանակ, ջութակ,
Դիանա Հարությունյան` 3-րդ մրցանակ, ջութակ,
Անի Մկրտչյան` 3-րդ մրցանակ, ֆլեյտա,
Նատալի Մկրտչյան` 1-ին մրցանակ, դաշնամուր,
Մերի Սարգսյան` Գրան Պրի, դաշնամուր:

Այս երեխաներից մի քանիսն առաջին անգամն էին մասնակցում որևէ մրցույթի: «Հուզմունքն ու պատասխանատվության զգացումն աննկարագրելի մեծ էր, բայց մենք գիտեինք, թե որքան մարդիկ են աղոթում մեզ համար ու անհամբեր սպասում. դա քաջալերում էր: Մենք բոլորս էլ հենց սկզբից որոշել էինք հայրենիք վերադառնալ միայն մրցանակներով: Փառք Աստծուն, այդպես էլ եղավ, և մենք շատ ուրախ ենք նաև մեր դասատուների համար, որոնք այնքան ջանք են ներդրել մեզ լավագույնը փոխանցելու համար»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց 12-ամյա Նելլի Երվանդյանը, ով պատրաստվում է ևս մեկ մրցույթի` այս անգամ Երևանում:

Իսկ Գրան Պրի մրցանակը շահած 11-ամյա Մերի Սարգսյանի համար Իտալիայի մրցույթն այս տարվա ընթացքում երկրորդն էր: Մինչ այս, գարնանը նա մասնակցել էր Գյումրիում կայացած «Վերածնունդ» մրցույթին, որտեղ արժանացել էր 2-րդ մրցանակին: Երեխաներին ամենից շատ տպավորել էր մրցույթի այլազգի և հայ մասնակիցների միասնականությունն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, ինչի մասին առանձնակի ոգևորությամբ պատմում էր 11-ամյա Ռուբեն Հարությունյանը, ով միջազգային մրցույթի մասնակցության փորձառություն արդեն ունի:

Ի դեպ, մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 6-րդ մրցույթ-փառատոնի ամփոփման արդյունքում Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցը գրավել է առաջին հորիզոնականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում