Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արտուրո Գատին հետմահու ընդգրկվել է Բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում:
Գատին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը առաջին կիսաթեթև (IBF վարկածով) և երկրորդ կիսաթեթև (WBC վարկածով) քաշային կարգերում: Չորս անգամ նա դարձել է «Տարվա բռնցքամարտ» տիտղոսի դափնեկիր Գաբրիել Ռուելասի, Իվան Ռոբինսոնի և Միկա Ուորդի դեմ մենամարտերի համար:
Գատին իր վերջին մենամարտն անցկացրել է 2007 թվականի հունիսի 14-ին՝ տակտիկական նոկաուտով պարտվելով մեքսիկացի Ալֆոնսո Գոմեսին: Բռնցքամարտիկն իր կարիերայի ընթացքում տարել է 40 հաղթանակ և կրել է 9 պարտություն:
Գատին սպանվել է 2009 թվականի հունիսին:
Փառքի սրահում ընդգրկվել են նաև Ջո Կոբերնը, Ուեսլի Ռեմը, Ջեֆ Սմիթը, Վերջիլ Հիլը, Յու Մեն Վուն:










































