«Canal+»-ի փոխանցմամբ՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի պաշտպան Նիկոլա Նկուլուի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:
Նշվում էր, որ խաղացողը համալրելու է իտալական «Նապոլի»-ի կազմը, բայց Նկուլուի տրանսֆերի համար մղվող պայքարին միացել է Մյունխենի «Բավարիա»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գերմանիայի գործող չեմպիոնը պատրաստ է պաշտպանի տեղափոխության դիմաց 14 մլն եվրո վճարել, մինչդեռ նրա տրանսֆերին հավակնող մյուս ակումբները պատրաստ են վճարել 10 մլն եվրո:







































