Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է հղել աշխարհի հնգակի չեմպիոնների ներկայիս թիմի հասցեին:
Ռոնալդոն դա արել է այն բանից հետո, երբ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի սաներն ընկերական խաղում 3:0 հաշվով առավելության են հասել Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ:
«Մրցունակ թիմ տեսանք: Մեր հավաքականն արդեն բոլորովին այլ խաղ է ցուցադրում, որն ինձ դուր է գալիս: Բրազիլիայի հավաքականը կարող է պայքարել ցանկացած մրցակցի դեմ:
Մեր ֆուտբոլիստները միջազգային հանդիպումների մեծ փորձ չունեն, բայց նրանք երիտասարդ են»,- հայտարարել է Ռոնալդոն:







































