Այսօր Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի ամենահարավային մասում գտնվող կղզիներում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում: 20կմ/ժ արագությամբ դեպի կղզիներ է շարժվում հզոր «Յագի» («Ոչխար») թայֆունը՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է երկրի հիդրօդերևութաբանական ծառայությունը, փոթորիկն այդ գոտուն կմոտենա արդեն երեկոյան:
Թայֆունի էպիկենտրոնում քամու առավելագույն արագությունը հասնում է 30մ/վ-ի:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով՝ հունիսի 12-ին թայֆունը կանցնի երկրի գլխավոր՝ Հոնսյու կղզով ու դուրս կգա Ճապոնական ծով:









































