Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան սահմանին հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում զոհված պայմանագրային զինծառայող 24-ամյա Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր: Նա սովորել էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:
Առաջատատար դիրքեր պահող ջոկի հրամանատար էր, զինվորի համար հոգի էր տալիս: Հռթիռակոծման ժամանակ զինվորներին ուղարկել է թաքստոց, ինքը մնացել է դիտակետում՝ զինվորի կողքին, ականի պայթյունից վիրավորվել է, որից էլ մահացել է:
«Շատ պատրաստված, իր ծնողներին օգնող, մեծերին հարգող, իր ընկերներին, իր շրջապատը, իր հողն ու ջուրը շատ սիրող…»,- համագյուղացիներն այսպես են բնորոշում հերոս Տիգրանին:
Մանրամասները՝ տեսանյութում: