«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիայի ծառայություններով:
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը խնդրել է ձեռք բերել «Մալագա»-ի նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ում շուտով կներկայացնեն որպեա անգլիական ակումբի գլխավոր մարզիչ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` դի Մարիայի իրավունքների հավակնորդ էին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն: 2012/13 թվականների մրցաշրջանում դի Մարիան 32 հանդիպում է անցկացրել և 6 գոլի հեղինակ դարձել:










































