Հյուսիսային Ամերիկայում հունիսի 7-9-ը «Դատաստանի գիշերը» թրիլերը դարձել է կինովարձույթի առաջատարը՝ հաղորդում է Associated Press-ը:
Ֆիլմը, որում գլխավոր հերոսին մարմնավորել է Իթան Հոուքը, հանգստյան օրերին վաստակել է 36.4 մլն դոլար, ինչը 12 անգամ գերազանցել է ֆիլմի բյուջեն՝ 3 մլն դոլար:
Նախորդ երկու շաբաթների առաջատար «Ֆորսաժ» ֆիլմը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Անցած հանգստյան օրերին այն հավաքել է 19.8 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականում է «Խաբեության պատրանք» (Now You See Me) ֆիլմը՝ 19.5 մլն դոլարով:
Չորրորդ հորիզոնականում «Կադրեր» կատակերգությունն է (The Internship), որում գլխավոր դերով հանդես են գալիս Վինս Վոնն ու Օուեն Վիլսոնը: Այն անցած հանգստյան օրերին վաստակել է 18.1 մլն դոլար:
Անիմացիոն «Էպիկ» ֆիլմը եզրափակել է հնգյակը՝ 12.1 դոլար:









































