Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Կալիֆոռնիայում հրաձգության զոհերի թիվը հասել է 5-ի՝ հիվանդանոցում մահացել է վիրավոր կինը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակումը գործել է 23-ամյա Ջոն Զաուհարին: Ուրբաթ օրը նա կրակ էր բացել Սանտա Մոնիկայից ոչ հեռու գտնվող քոլեջներից մեկում:
Հանցագործի զոհերից երկուսը նրա հայրն ու եղբայրն էին, ովքեր սպանվել են տանը, որտեղ հետո հրդեհ է բռնկվել: Կնոջը, ում անունը չի նշվում, նա կրակել է քոլեջի գրադարանի մերձակայքում: Նրա զոհերից է նաև 68-ամյա Կարլոս Նավարոն, ով կրակոցի ընթացքում իր մեքենայի ղեկին էր: Երկուշաբթի գիշերը հիվանդանոցում մահացել է Նավարոյի 26-ամյա դուստրը՝ Մարսելան: Եվս 5 մարդ վիրավորվել են:
Հեռուստաալիքը հաղորդում է նաև, որ հանցագործը հոգեպես շեղված էր:











































