ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականները ծրագրում են այս շաբաթ անցկացնել մի շարք միջգերատեսչական հանդիպումներ սիրիական ընդդիմության ը ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով: Ինչպես կիրակի հայտնել են ամերիկյան պաշտոնատար անձինք, դրա պատճառով նույնիսկ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է այսօր ծրագրված այցն Իսրայել և Մերձավոր Արևելքի այլ երկրներ: Այս մասին փոխանցում է Associated Press-ը:
Հանդիպումների անցկացման որոշման պատճառը սիրիացի ապստամբների լուրջ ձախողումներն են, այդ թվում՝ նրանց դուրսմղումը ռազմավարական նշանակություն ունեցող Ալ-Կուսեյր քաղաքից:
Սիրիական ընդդիմության առաջնորդները ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին նախազգուշացրել են, որ մոտ ժամանակներս նախաձեռնությունը կարող է լիովին անցնել Բաշար Ասադի ուժերի ձեռքը:
Ինչպես բազմիցս հայտարարել է Սպիտակ տունը, բացառված է, որ ամերիկյան ցամաքային զորքեր ուղարկվեն Սիրիա:







































