ՆԱՏՕ-ն մոտ ապագայում ռազմական սպառազինության զգալի պակաս կունենա: Ինչպես այսօր հաղորդել է գերմանական «Շպիգել» շաբաթաթերթը, եվրոպական դաշնակիցներն ի վիճակի չեն ռազմական հագեցվածության բնագավառում հասնել իրենց առջև դրված նպատակներին:
Պարբերականը հղում է կատարում ՆԱՏՕ-ի վերլուծական փաստաթղթին: Նրանում թվարկվում են Դաշինքի պլանավորած նախագծերը, որոնց մեծ մասն ընդգծված են կարմիր կամ նարնջագույն հատվածներով: Դա նշանակում է, որ դրանց իրականացման համար ինչ-որ խնդիրներ կան:
Երկու տարի առաջ դեռ Լիբիայում իրականացվող գործողությունների ժամանակ նկատվում էր ռազմական միջոցների, ավելի ճիշտ՝ բարձր ճշգրտությամբ զենքի պակաս: ՆԱՏՕ-ն արդեն կարող է բախվել ինքնաթիռների՝ օդում վառելիքով լիցքավորման սարքավորումների պակասի խնդրին: Դաշինքին անհրաժեշտ են առնվազն 235 նմանատիպ ինքնաթիռներ այն դեպքում, երբ նա ունի ընդամենը 81-ը:








































