Թուրքիայում անցած գիշեր ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին: Այս մասին հայտնում է «Ռոսիա-24»-ը: Անկարայի կենտրոնում հավաքված է եղել մոտ 5000 մարդ: Նրանք ուղևորվել են այն թաղամաս, որտեղ գտնվում են պետական հաստատություններն ու օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները: ԱՄՆ դեսպանության մոտ ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել բազմությանը:
Իսկ ահա Ստամբուլում ցուցարարներին են միացել ֆուտբոլային երկրպագուները: Ականատեսների գնահատականներով՝ Թաքսիմ հրապարակում ցույցին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ:
Երեկ «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդները կոչ են արել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել: Սակայն իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «պետք չէ նման բան ակնկալել»:







































