Կիրա Նայթլին բավականին խնայողաբար է ծախսում գումարը: Նա տնտեսում է այնպիսի իրեր գնելիս, առանց որոնց, թվում է, հնարավոր չէ ապրել:
Ինչպես նշում է Կիրայի անձնական հաշվապահը, 28-ամյա աստղը 1 տարվա ընթացքում չի գնել ո՛չ շրթներկ, ո՛չ ստվերաներկ և ոչ էլ որևէ քսուք: Նայթլին նախընտրում է օգտվել անվճար փորձնական օրինակներից: Բացի այդ, աղջկա շպարի միջոցները չեն վերջանում՝ շնորհիվ այն ընկերությունների հետ պայմանագրերի, որոնց նա է ներկայացնում:
Նույն վիճակում է նաև զգեստապահարանը: 1 տարվա ընթացքում նա իր համար ոչինչ չի գնել: Իսկ հասարակություն դուրս գալու համար զգեստները վարձույթով է վերցնում:
Միակ բանը, որի վրա Կիրան չի ափսոսում գումար ծախսել, անձնական թիկնապահներն են՝ առանց որոնց, իրոք, անհնար է:









































