5.0-5.6 մագնիտուդ հզորությամբ 3 երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը Ֆիլիպինների կենտրոնական՝ Հյուսիսային Սուրիգաո նահանգում: Այս մասին նշվում է Ֆիլիպինների հրաբխաբանության և սեյսմոլոգիայի ինստիտուտի կայքում:
Երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվել են Բուրգոսից 125 կմ հյուսիս-արևելք, օջախները՝ Ֆիլիպինյան ծովի մաերևույթից 7-55 կմ խորության վրա:
Մեկ շաբաթ առաջ 30 մարդ էր վիրավորվել ֆիլիպինյան Մինդանաո կղզու կենտրոնական հատվածում գտնվող Կոտաբատո նահանգում տեղի ունեցած 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով։
Հավելենք նաև, որ աշխարհի 2 խոշորագույն արշիպելագները՝ Ինդոնեզիան և Ֆիլիպինները, «խաղաղօվկիանոսյան հրե օղակի» բաղկացուցիչ մաս են կազմում:







































