Կենտրոնական Եվրոպան իր տիրապետության տակ առած ռեկորդային ջրհեղեղը հասել է Բուդապեշտ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Հունիսի 8-ի ցերեկը Դանուբի մակարդակը Հունգարիայի մայրաքաղաքում հասել է 8.61 մետրի՝ 1 սմ-ով ավելի, քան 2006-ին գրանցված նախկին առավելագույն մակարդակը:
Բուդապեշտում ջրհեղեղի գագաթնակետին սպասում են երկուշաբթի առավոտյան: Իշխանությունների գնահատականով՝ ջուրը 9 մետրից ավելի չի բարձրանա:
Ափերի ամրացման և պաշտպանիչ ամբարտակների կառուցման գործում ներառվել են մոտ 10 հազար կամավորներ և զինծառայողներ:









































