Եվրոպացի կինեմատոգրաֆիստների պատվիրակությունը որոշել է ուղևորվել Ստրասբուրգ՝ աջակցելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև նոր առևտրային համաձայնագրերից մեկի բացառմանը:
Պատվիրակության անդամները, որոնց շարքում են դերասանուհի Բերենիս Բեժոն, ռեժիսորներ Կոստա Գավրասն ու Քրիստիաա Մունջիուն, պահանջում են, որպեսզի աուդիտեսողական արտադրանքների (խոսքը կինոյի և հեռուստատեսության մասին է) համար կիրառվեն ոչ այն նույն չափորոշիչները, ինչ սովորական ապրանքների համար: Նրանք պահանջում են այդ ոլորտում ազատ առևտրի սահմանափակում:
Նրանց խոսքերով՝ դա թույլ կտա պաշտպանել տեղի կինեմատոգրաֆիստներին Հոլիվուդի տնտեսական ճնշումից, որը տիրում է եվրոպական բոլոր երկրների վարձույթում:
ScreenDaily-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը հավանություն է տվել բացառմանը, սակայն վերջնական որոշումը հաջորդ շաբաթ կընդունի Եվրահանձնաժողովը:
Հինգ լեզուներով՝ Lapetition կայքում տեղադրված միջնորդագրի ներքո ստորագրել են ոլորտի 7000 ներկայացուցիչներ:







































