«Փարաջանով» ֆիլմը կցուցադրվի Կառլովի Վարիի կինոփառատոնում: Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Վրաստանի համատեղ արտադրության ֆիլմը ներառվել է Չեխիայի հանրահայտ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այս մասին հայտնում է 24tv.ua-ն:
Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 6-ին:
Նշեք, որ ֆիլմում Սերգեյ Փարաջանովի դերով հանդես է գալիս ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորներից մեկն է: Փարաջանովի կնոջը ֆիլմում մարմնավորում է ուկրաինուհի Ելենա Ֆետիսովան:








































