Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 8299 ավտոմեքենա, որոնցից գանձվել է 8 մլրդ, 602 մլն դրամ հարկ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ հրապարակած տվյալներից: Ներմուծված այդ մեքենաներից միայն 252-ն են եղել ռուսական արտադրության:
Նախորդ տարվա առաջին եռամսյակում ներմուծվել էին 6858 մեքենաներ, այսինքն` այս տարի աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Ավտոմեքենաների հիմնական մասը` 62%-ը, մինչև 5 հազար դոլար արժողության է: 399 ավտոմեքենա ունեցել է 30 հազար դոլարից մեծ արժեք:












































