Սինգապուրում իր «կանաչ» նախագծերով հայտնի WOHA ճարտարապետական բյուրոն ներկայացրել է հերթական հաստատությունը: Parkroyal-ը ժամանակակից հյուրանոց է՝ զարդարված փարթամ բույսերով:
Հյուրանոց-այգու յուրաքանչյուր 4-րդ մակարդակն ունի արմավենիներ և հասմիկի թփեր, որոնց շնորհիվ շինությունը բառացիորեն միաձուլվում է մերձակայքում գտնվող քաղաքային այգուն:







































