Ամերիկյան General Motors ընկերությունը Չինաստանից հետ է կանչում 207.700 ավտոմեքենա, որպեսզի վերացնի արգելակների հետ կապված անսարքությունը:
«Հետկանչման ծրագիրը սկսվելու է հունիսի 15-ին: Վերանորոգման են ենթակա Buick LaCrosse ավտոմեքենաները, որոնք արտադրվել են 2006թ.-ի հունվարի 11-ից մինչև 2009թ.-ի սեպտեմբերի 1-ը»,- նշվում է վարչության զեկույցում:
Ընկերությունը անվճար կշտկի թերությունները:







































