Անգլիական «Լիվերպուլ»-ի դարպասապահ Խոսե Ռեյնան մեկնաբանել է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի՝ այլ ակումբ տեղափոխության մասին տեղեկատվությունը:
«Կցանկանայի, որ Լուիսը մնար «Լիվերպուլ»-ում, բայց եթե նա բարձրակարգ թիմ տեղափոխվի, ես կհասկանամ նրան: Բարձրակարգ ասելով՝ նկատի ունեմ տիտղոսների համար պայքարը»,- Ռեյնայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Սուարեսի ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը:




































