Մոտակա ժամանակներս Apple կորպորացիան կգործարկի iPhone-ի հնացած մոդելները նոր սմարթֆոններով փոխանակելու ծրագիր ` հավելավճարով, հաղորդում է trud.ru-ն:
Հավելավճարի չափն առայժմ հայտնի չէ, սակայն ԱՄՆ-ում iPhone5 սմարթֆոնը առանց բջջային կապի օպերատորի հետ պայմանագրի արժե շուրջ 649 դոլար` հարկերը չհաշված:
Փոխանակման ծրագիրը Apple-ին թույլ կտա փոխհատուցել վնասները, որոնք ընկերությունը կրել է iPhone4-ի և iPad2-ի արտահանման վրա դրված արգելքի պատճառով, որը սահմանվել է ԱՄՆ-ում: Փորձագետների կարծիքով` կորպորացիան կարող է կորցնել մինչև 680 միլիոն դոլար:











































