Facebook սոցիալական ցանցի ակցիաները մեկ ամսվա ընթացքում Nasdaq-ում նվազել են 18.9%-ով ընկերության եկամտի աճի տեմպերի դանդաղեցման կանխատեսումների և օգտատերերի բացասական արձագանքի պատճառով` կապված Facebook Home-ի ծրագրային ամպի գործարկման հետ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հինգշաբթի Nasdaq-ում Facebook-ի բաժնետոմսերի գինը կազմել է 22.97 դոլար: Ընկերության արժեթղթերը կորցրել են արժեքի 40%-ը համեմատած այն գնի հետ, որ ընկերությունը ստացել է նախորդ տարի մայիսին:
Գների նվազման վրա կարող էին ազդել ինչպես Facebook-ի արտադրանքի ցուցանիշները, այնպես էլ փորձագետների կանխատեսումները: Piper Jaffray-ի վերլուծաբան Ջին Մանսթերը The wall Street Journal-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Facebook-ի հայտնիությունը նվազում է երիտասարդության շրջանում:
Ընկերության օպրացիոն տնօրեն Շերի Սանդբերգը, սակայն, հերքել է այս տեղեկատվությունը` նշելով, որ դեռահասները նախկինի պես ակտիվ են սոցիալական ցանցում:
Մանսթերի խոսքերով` հունիսից սկսած կարող է դանդաղել Facebook-ի գովազդից ստացված եկամտի աճը:







































