2011թ. հունվարին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անկարգությունների ժամանակ ցուցարարների մահվան գործով կրկնակի դատալսումները,- գործով գլխավոր ամբաստանյալը երկրի նախկին նախագահ Հոսնի Մուրաբարքն է,- կրկին հետաձգվել է: Այս անգամ մինչև հունիսի 10-ը, հաղորդում է RIA Novosti-ն:
Դատական նիստի հետաձգման պատճառը դատավորի` գործի հանգամանքները մանրազնին ստուգելու պահանջն է: Դատավորը նաև հետաձգել է Մուբարաքի դեմ կրկին ներկայացված քաղաքացիական հայցերը:
Նախկին նախագահի գործով կրկին սկսված գործընթացն արդեն երրորդ անգամ է հետաձգվում: Շուրջ 55 հազար էջից բաղկացած «դարի գործի» վերջին երկու դատալսումների հետաձգման պատճառը ի հայտ եկած նոր մանրամասներն էին:









































