Բոսնիայում և Հերցեգովինայում դատավորն աշխատանքից ազատվել է, քանի որ աշխատավայրում մերկ պարել է, կատարել մարմնամարզություն ու բանաստեղծություններ կարդացել: Ընդ որում՝ պատուհանները վարագույրներով ծածկված չեն եղել, հաղորդում է korrespondent.net-ը:
Դատավորի հետագա ճակատագիրը կորոշի դատարանների ու դատախազության կարգապահական կոմիտեն:
Առկա տեղեկությունների համաձայն՝ երկրի գերագույն դատարանի դատավորի մերկ լուսանկարները բոսնիական ԶԼՄ-ներում տարածվել են դեռ մայիսի կեսին:
Հայտնի չէ, թե դատավորը մերկ վիճակում որքան հաճախ է մարզվել:








































