Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու առաջին նիստը: Նիստին ներկա էին ավագանու 65 անդամներից 64-ը, բացակայում էր միայն «Բարև Երևան» դաշինքի ներկայաղցուցիչ Ստյոպա Սաֆարյանը: Ընտրվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, հայտարարվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարաողության օրը. այն տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 11-ին` ավագանու բաց նիստում:
Ավագանու 4 հանձնաժողովներից 3-ի նախագահ ու 3-ի տեղակալներ ընտրվեցին ՀՀԿ խմբակցությունից, մեկի նախագահ ու տեղակալ` ԲՀԿ խմբակցությունից: Ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավարը Սերգեյ Մկրտրյանն է, ԲՀԿ-ինը` Թամարա Պողոսյանը (նախկինում ՕԵԿ-ից մշակույթի նախարար նշանակված), իսկ «Բարև Երևան» դաշինքի խմբակցության նախագահը Անահիտ Բախշյանն է:








































