Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ղեկավարությունը չի երկարաձգի թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի պայմանագրի ժամկետը: Այդ մասին ակումբի նախագահը հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ:
«Կարծում ենք, որ փոփոխությունները բխում են «Ատլետիկ»-ի շահերից: Դեռևս որոշված չէ, թե ով կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը»,- նշել է Ժոզե Ուրուտին:
Մարսելո Բիելսան գլխավորել է «Ատլետիկ»-ը 2 մրցաշրջան առաջ: Նախորդ տարի Բիլբաոյի ակումբը մասնակցել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում և Եվրոպայի Լիգայում, որոնց շրջանակներում զիջել է «Բարսելոնա»-ին և Մադրիդի «Ատլետիկո»-ին` համապատասխանաբար:
Իսպանիայի ավարտված առաջնությունում ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը:










































