Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ինչ գործ ունեն բյուզանդական Քրիստոսները Ծառուկյանի եկեղեցում (լուսանկարներ)

Ճարտարապետ Արտակ Ղուլյանն անդրադարձավ իր նախագծած` Աբովյանի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ճարտարապետությանը:

Գմբեթում արված բյուզանդական պատկերագրական տիպի Քրիստոսները ճարտարապետի մտահղացումը չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ քիչ մասնակցություն է ունեցել գմբեթի մշակմանը. «Ես տեսա, որ իրենք, որպես մասնագետներ, ինքնավստահ են, միայն պնդեցի, որ հրեշտակների քանակը համապատասխանի պատուհանների քանակին: Ընդհանուր թվով 24 հրեշտակ է, բայց կենտրոնական Հիսուսը պետք է լիներ ամբողջ հասակով մեկ, իրենք պնդեցին ամենակալ բյուզանդական Հիսուսի կերպար, որը մեզնից հեռու չէ»:

Ա. Ղուլյանը նշեց, որ ինքը բյուզանդականից չի սարսափում, ավելին՝ ռուսները հպարտանում են, որ բյուզանդականի ժառանգորդն են, իսկ մենք, չգիտես ինչու, խուսափում ենք այն դեպքում, երբ Բյուզանդիան որոշ դարերում հայկական կայսրություն էր: Որպես օրիանկ՝ ճարտարապետը նշեց, որ պատահական չէր, որ երբ Սուրբ Սոֆիայի գմբեթն ավերվեց, Անեցի Տրդատը գնաց նորոգելու, քանի որ մենք Բյուզանդիայի մասն էինք: Նրա խոսքերով՝ ինչպես խորհրդային արվեստն է բազմաթիվ ժողովուրդների արվեստ, այնպես էլ բյուզանդականը բազմաթիվ ժողովուրդների՝ հայերի, վրացիների, հույների, ասորիների արվեստն է:

Հարցին՝ արդյոք չպե՞տք է հաշվի առնել հայկական առանձնահատկությունները, ճարտարապետը պատասխանեց, որ եթե մենք գնանք վաղ միջնադար, Հռիփսիմիե եկեղեցուց հետո մենք դավաճանել ենք այդ առանձնահատկությունները՝ կառուցելով Զվարթնոցը: Նա նշեց, որ Զվարթնոցն ամենուղղափառ եկեղեցին էր, կաթողիկոս Ներսես Տայեցին դրա համար աքսորվեց շինարարությունից հետո, գնաց հայրենի գյուղում հիմնվեց։ Կամ Անիում բյուզանդական ազդեցություն էր, Աղթամարում մյուս ծայրահեղությունն էր՝ արևելյան ազդեցություն:

Արտակ Ղուլյանը նշեց, որ հայկական և բյուզանդական եկեղեցու տարբերությունը մեկն է։ «Վաղուց գիտականորեն հաստատված է, որ մենք պատկերապաշտ չենք, մենք սրբապատկերը որպես հրաշագործ չենք ընկալում, մենք պատկերահարգ ենք: Մենք Մարիամի պատկերի մեջ Մարիամի հրաշագործությունը, զորությունը չենք տեսնում, իսկ նրանք այդ պատկերին հրաշագործ զորություն են վերագրում, գնում, համբուրում…»,- մեկնաբանեց ճարտարապետը:

«Առայժմ զգացի, որ մեր ժողովուրդը սիրում է զարդաքանդակով եկեղեցի, բայց իմ մոտեցումը դա չէր, իմ՝ որպես ճարտարապետի, ճիշտ մոտեցմամբ կառուցել եմ մատենադարան Էջմիածնում»,- ասաց Ա. Ղուլյանը, ապա հավելեց, որ իր համար միանշանակ ավելի հոգեհարազատ է Էջմիածնի մատենադարանի շենքը և ոչ թե Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում