Վրաստանի կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է ռուսերենը կրկին ներառել դպրոցական ծրագրում՝ հայտնում է Georgia Times-ը: Նախարարը չի հստակեցրել, թե երբ դա տեղի կունենա, և դրա համար անհրաժե՞շտ է արդյոք օրենքում փոփոխություններ կատարել:
Փորձագետներն աջակցություն են հայտնում նախարարի գաղափարին: Նրանց կարծիքով՝ ռուսերենը միշտ կարևոր դեր է խաղացել Վրաստանի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական կյանքում: Ռուսերենը պետք մարդկանց՝ կարծում է քաղաքական փորձագետ Ռամազ Սակվարելիձեն:
Նրա խոսքերով՝ ռուսերենը պետք է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև ողջ ԱՊՀ երկրների բնակիչների հետ շփվելու, այլև երկրի ներսում շփման համար: «Լեզուն շփման միջոց է, այլ ոչ թե քաղաքականության գործիք»,- հայտարարել է նա:
Այժմ վրացի երեխաներն առաջին դասարանից անգլերեն են ուսումնասիրում՝ որպես առաջին օտար լեզու: Դա այդպես է 2008 թվականից:







































