Համացանցի ստեղծող սըր Թիմոթի Բերներս-Լին կտրուկ քննադատել է ԱՄՆ-ում իրականացվող մեթոդները, այն է՝ անձանց տվյալների առցանց փոխանակմանը հետևելը՝ դրանք համարելով մարդու հիմնական իրավունքների խախտում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պրոֆեսորի կարծիքով՝ նման գործողությունները սպառնում են ժողովրդավարական հասարակության գոյությանը:
Բերներս-Լին համացանցի օգտատերերին կոչ է արել օրենսդրական փոփոխություններ պահանջել, որոնք կպաշտպանեն նրանց իրավունքները:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ հատուկ ծառայությունները հետևում են ազգային անվտանգության շահերի և քաղաքացիների անձնական ազատության միջև հավասարակշռությանը, իսկ տեղեկություններ հավաքելը վավերացրել է Կոնգրեսը:








































