Չեխիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հաղոդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով փրկարար ծառայությանը:
Փրկարարների տվյալներով՝ երկրի հարավում գտնվող Չեշսկի Կրումլով քաղաքի շրջանում Վլատվա գետի վրա շրջվել է նավակ, որում 5 մարդ է եղել։ Նշենք, որ գետն ավելի ջրառատ էր դարձել անձրևների պատճառով: Նրանցից 3-ին հաջողվել է հասնել ափ, 2-ին քշել է ուժգին հոսանքը: Նրանց մարմիններն ավելի ուշ հայտնաբերվել են հոսանքից ներքև:
Ճգնաժամային գրասենյակը զգուշացնում է, որ տարերքի պատճառով զոհերի թվի մասին տվյալները նախնական բնույթ են կրում, քանի որ մի քանի մարդ դեռևս անհայտ կորած են համարվում:












































