Շատ հայտնի մարդիկ, նույնիսկ՝ ամենաինքնավստահները, գիտակցում են, որ մի օր երջանիկ աստղը կարող է մարել և իրենց ոչինչ չի մնա անելու, քան ապրել երիտասարդության տարիներին կուտակած գումարով: Այդ պատճառով նրանք ձգտում են ամուր հենարան ունենալ, ու ստեղծում են ընկերություններ, որոնք եկամուտ են բերում, բայց կապ չունեն շոու-բիզնեսի հետ:
Ջեսիկա Ալբան պահանջված դերասանուհի է: Բացի այդ, նա երկու երեխա ունի, իսկ այդ ամենի հետ մեկտեղ նա դարձել է «Ազնիվ ընկերության» համասեփականատեր: Դերասանուհին զբաղվում է առանց վնասակար նյութերի մթերքների վաճառքով, որոնք նախատեսված են նորածիններ կամ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար:

Ջասթին Թիմբերլեյքը վերակենդանացրել է արդեն մահամերձ MySpace սոցիալական ցանցը:

Համացանցային տիրույթում իր տեղը գտել է նաև Ուիլլ Ֆերելը: Նա հիմնել է FunnyOrDie.com տեսանյութերի կայքը:

Dr.Dre-ը վերջերս է հիմնել ականջակալների ու ստերիոսարքավորումների իր ընկերությունը: Այն բավականին եկամտաբեր ու հայտնի է:

Բայց ամենահաջողակ գործարարը Վիկտորյա Բեքհեմն է: Spice Girls-ի նախկին անդամը որոշել է զբաղվել նորաձևության բիզնեսով: Հիմա նրա ապրանքանիշի հագուստը հայտնի է ոչ միայն երկրպագուների, այլ շատ աստղերի շրջանում:












































