ՄԱԿ ԱԽ-ն համարում է, որ սիրիական կառավարությունը պետք է համապատասխան հումանիտար կազմակերպություններին անհապաղ ապահովի անվտանգ ու անխոչընդոտ մուտք Էլ-Կուսեյր՝ քաղաքի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար:
«ՄԱԿ ԱԽ-ի անդամները կոչ են արել Սիրիայի հակամարտության կողմերին բոլոր ջանքերը գործադրել քաղաքացիական անձանց պաշտպանության և նրանց զոհվելու դեպքերը կանխելու համար»,- նշվում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալլ Գրանտի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ հիմնական պատասխանատվությունն ընկած է սիրիական կառավարության վրա, իսկ միջազգային իրավունքների նորմերի խախտման մեղավորները կպատժվեն:
ՄԱԿ ԱԽ-ն վերջապես համաձայնեցրել է Սիրիայի վերաբերյալ այդ հայտարարությունը, որտեղ կառավարական զորքերի ու ընդդիմության միջև կատաղի բախումներից հետո կառավարական զորքերը գրավել են Էլ-Կուսեյր քաղաքը:








































