Մեքսիկայի Կանկունե քաղաքի նավահանգստային քաղաքում իշխող կուսակցության թեկնածու Սյուզան Ուրթադա Վայեխոն որոշել է անսովոր կերպով գրավել ընտրողների ուշադրությունը:
Ինչպես հաղորդում է bagnet-ը, նախընտրական քարոզարշավի ընթացքում նա շրջել է քաղաքով մեկ և ընտրողներին բաժանել ներքնազգեստ` վարտիքներ:
«Սա անհրաժեշտ իր է: Միգուցե նրանք այն հագնեն ընդամենը մեկ անգամ, սակայն անպայման կօգտագործեն դրանք»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը հրաժարվել է սպորտային շապիկներ բաժանել կուսակցության խորհրդանշանով, քանի որ քչերն են դրանք օգտագործում ըստ նշանակության:
Վայեխոյի գլխավոր մրցակիցը` Լորենա Մարտինես Բեյոսը, դատապարտել է նրա այս քայլը: Նրա կարծիքով՝ մարդկանց անհրաժեշտ է անվտանգություն և աշխատատեղեր, այլ ոչ թե ներքնազգեստ:








































