Forbes-ը հերթական անգամ հրապարակել է ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների վարկանիշային աղյուսակը, որի առաջին հարյուր մարզիկների ցուցակում 14 ֆուտբոլիստ է ընդգրկված:
Ֆուտբոլիստների շրջանում շարունակում է առաջատար լինել Դևիդ Բեքհեմը, ով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը (47.2 մլն): Նրան հետևում են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն (44 մլն) և «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին (41.3 մլն):
Նշենք, որ կատալոնական ակումբի նորեկ Նեյմարը, ով նախկինում զբաղեցնում էր 68-րդ հորիզոնականը, այժմ 58-րդ տեղում է` 20.5 մլն ԱՄՆ դոլար եկամուտով: 100-րդ տեղում է Սամյուել Էտո’Օն (12.5 մլն):





































