ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ վերջերս Տիգրան Սարգսյանի` կոռուպցիայի մասին ելույթին: Այն բավական սուր էր` առողջապահության նախարարության մասին խոսելիս, իսկ կրթության եւ գիտության նախարարության դեպքում` բավական մեղմ էր: «Ես չեմ ուզում այս խնդրին նայել որեւէ քաղաքական ուժի դիրքերից` որպես ԲՀԿ-ական պատգամավոր: Սակայն իմ տիրապետած ինֆորմացիան թույլ է տալիս ասելու, որ առողջապահության նախարարությունը ոչ միայն Հարություն Քուշկյանի ղեկավարման ժամանակ, այլեւ նախկինում էլ եղել է ամենաբարձր նախարարություններից մեկը: Բարձր է եղել որակական առումով, պետական գործառույթները լավ իրականացնելու, առողջապահական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առումով: Այս շարանը կարող եմ անընդհատ շարունակել»,- ասաց Բոստանջյանը: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Տիգրան Սարգսյանի ելույթը, արդյոք սրա տակ իրոք քաղաքական ենթատեքստ չկա, նշեց. «Ես ոչինչ չեմ բացառում»: