Բոլիվիայի Կոլկեչակա գյուղի բնակիչները ողջ-ողջ թաղել են դեռահասի, որը կասկածվում էր մի կնոջ բռնաբարության ու սպանության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մոլեգնած բնակիչները կնոջ հուղարկավորության ժամանակ հարձակվել են նրա վրա ու կապկպել: Նրանք նետել են տղային գերեզմանափոսի մեջ ու վրան հող լցրել:
Բոլիվիայի այդ շրջաններում ինքնադատաստանի դեպքեր հաճախ են տեղի ունենում՝ ոստիկանության նվազագույն ներկայության պատճառով: Դատական համակարգին բնակիչները չեն վստահում:











































