Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ-ի) հաստատած 156 դրամ/խմ գազի գինը տրանսպորտի գնի վրա կազդի միայն 5 տոկոսով: Այս մասին այսօր հայտարարեց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Դա, ըստ նրա, պարզվել է հանձնաժողովի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում: Հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա սպասվող թանկացումը գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն այսօր հաստատեց գազի նոր` 156 դրամ/խմ սակագինը` նախկին 132 դրամ/խմ-ի փոխարեն:








































