Կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով օրեր առաջ տեղափոխվեց «Մոնակո», հայտնել է, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայում հանդես գալու նպատակ ունի:
««Մոնակո»-ոն ինձ հիանալի ընդունեց և վստահում է ինձ: Այժմ ակումբը պատրաստվում է շատ հետաքրքիր նախագիծ իրականացնել: Մենք բոլորս ցանկանում ենք վերադարձնել «Մոնակո»-ն եվրոպական ֆուտբոլի էլիտա:
Խամես Ռոդրիգեսի հետ հիանալի ենք համագործակցում: Մենք հասկանում ենք միմյանց խաղադաշտում և ընկերություն անում կյանքում: Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- ասել է Ֆալկաոն:






































