Հնդիկ հոգևոր գուրու Շրի Շրի Ռավի Շանկարը փորձել է խաղաղ երկխոսություն սկսել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, սակայն որպես պատասխան ստացել է գլխատված մարդու լուսանկար: Այդ մասին նա հայտնել է հյուսիս-արևելյան Հնդկաստան այցի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Վերջերս ես փորձեցի խաղաղ երկխոսություն սկսել ԴԱԻՇ-ի հետ, սակայն որպես պատասխան ստացա գլխատված մարդու մարմնի լուսանկար: Այդպիսով ԴԱԻՇ-ի հետ խաղաղ երկխոսություն սահմանելու իմ ջանքերը ավարտվեցին»,- ասել է Շանկարը:
Ավելի վաղ Հնդկաստանի հետաքննությունների Ազգային գործակալությունը ձերբակալել է 19 մարդու երկրում ԴԱԻՇ-ի բջիջ ստեղծելու փորձի համար:









































