Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը մրցակցել է չինացի Լի Չաոյի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի 40-րդ քայլում:
Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Հայ գրոսմայստերն իր ակտիվում գրանցել է 1.5 միավոր:
Ապրիլի 22-ին կայանալիք չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրին:









































