Արդեն մի քանի օր շարունակ Եվրոպայի տարածքի մի մասը ողողած ջրհեղեղը հասել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա: Դանուբը դուրս է ելել ափերց և հեղեղել քաղաքային ափամերձ գոտիները: Մայրաքաղաքի պատմական կենտրոնը պաշտպանում են հատուկ արգելապատնեշները, որոնք դեռևս դիմանում են ջրի հոսքին: Մայրաքաղաքի ցածրադիր շրջանների բնակիչները տարհանվել են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ռումինիայում Պրուտ գետի վարարման հետևանքով հեղեղվել են հարյուրավոր գյուղեր: Տեղի իշխանությունները ստուգում են ամբարտակների վիճակը:
Գերմանիայում ամենաբարդ իրավիճակը պահպանվում է Դրեզդենում: Քաղաքային տեսարժան վայրերը ջրի հոսքից պաշտպանելու նպատակով շրջապատել են ավազի պարկերով: Կանցլեր Անգելա Մերկելը ուղղաթիռով շրջել է տուժած շրջաններով:
Նա տուժածներին հանգստացրել է՝ ասելով, որ դաշնային բյուջեից 100 մլն եվրո կհատկացվի որպես փոխհատուցում:









































