«Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինյեստան հայտարարել է, որ խաղացողները երբեք չեն կորցրել լավատեսությունը` թիմի համար անհաջող հատվածի ընթացքում:
«Այն, որ մենք երկար ժամանակ չենք հաղթել, մեզ ավելի հզոր է դարձնում: «Բարսելոնա»-ն հաղթողի ոգի ունի: Մեր թիմի հանդերձարանում միշտ դրական մթնոլորտ է տիրել:
Երբ ինչ-որ բան չի ստացվում, թիմն արտաքին ճնշման է ենթարկվում: Ստիպված ես լինում բախվել դժվարությունների: Բայց այժմ ամեն ինչ անցյալում է:
Պետք է կենտրոնանանք Լա Լիգայի մնացած 4 խաղերի վրա: Մեզ հաղթանակներ են հարկավոր»,-AS-ը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:








































