Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներին կոչ է արել ավելի ինտենսիվ ու արագ ձևով իրականացնել հետախուզական տվյալների փոխանակումը:
«Դաշնակիցների միջև հետախուզական տվյալների փոխանակումը պետք է լինի ավելի ինտենսիվ, որակյալ ու օպերատիվ: Դժբախտաբար, այստեղ գոյություն ունեն թերություններ, ինչը հատկապես վերաբերում է օտար զինյալների մասին տեղեկատվությանը:
Մենք այդ թերությունները տեսանք Բելգիայի ու մյուս երկրների պարագայում: Մենք տեսնում ենք, թե որքան արդյունավետ են գործում թուրքական հատուկ ծառայությունները, եթե տեղեկատվությունը ստացվում է ժամանակին»,- ասել է Չավուշօղլուն:










































