Մանուել Պելեգրինին կհաստատվի «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում հաջորդ շաբաթվա առաջին օրերին:
Օրեր առաջ չիլիացի մասնագետը հաստատել է, որ պատրաստվում է բանակցություններ սկսել «քաղաքայիններ»-ի հետ: Այժմ 59-ամյա մասնագետը համաձայնության է հասել գրեթե բոլոր հարցերում և բանակցությունները շուտով կավարտվեն:
«Սիթի»-ի ղեկավարները պատրաստ են զգալի գումար հատկացնել Պելեգրինիին` տրանսֆերային գործարքներ իրականցնելու նպատակով: Սակայն նրանք ակնկալում նաև, որ այդ ամենը կնպաստի թիմի հաջողություններին, և «Սիթի»-ն կբարելավի արդյունքները Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի չեմպիոն կդառնա:









































