Saturday, 11 05 2024
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը

Պատերազմը պահանջո՞ւմ է, թե՞ բացառում սահմանադրական փոփոխություններ ԼՂՀ-ում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ևս ցանկանում են Հայաստանի օրինակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնել և կառավարման նախագահական համակարգից անցում կատարել խորհրդարանական համակարգի:

ԼՂՀ-ում Սահմանադրությունը ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին, և այնտեղ մտադիր են հանրաքվեն նշանակել դարձյալ նույն օրը: Սա արվում է նաև այն նպատակով, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է, և ԼՂՀ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ իրենց Սահմանադրությունը կոչված է առաջին հերթին ապահովելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

ԼՂՀ-ում բոլորը չէ, որ սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներ են: ԼՂՀ քաղաքական վերնախավը այս հարցում բաժանված է երկու մասի՝ փոփոխությունների կողմնակիցների և հակառակորդների: Սահմանադրական փոփոխությունների հակառակորդները գերադասում են իրենց կարծիքը բացահայտ չարտահայտել, որովհետև մտավախություն ունեն, որ դրանով կարող են առաջացնել նախագահ Բակո Սահակյանի դժգոհությունը, քանի որ ընդունված է համարել, որ փոփոխություններն իրականացվում են հանուն նրա, որ Սահակյանը նախագահի պաշտոնում պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ԼՂՀ իշխանության ղեկին մնա վարչապետի կարգավիճակում: Արցախում համարում են, որ Հայաստանի իշխանությունները գերդասում են աշխատել Սահակյանի հետ:

ԼՂՀ գործող նախագահը իր երկրորդ ժամկետում ընտրվել է 2012թ. հուլիսի 19-ին, և ըստ գործող Սահմանադրության՝ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար: ԼՂՀ նախագահ դառնալու ամբիցիաներ ունի ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է: «Ազատ Հայրենիքը» ԼՂՀ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցությունն է՝ 33 պատգամավորներից 14-ը այս կուսակցության ներկայացուցիչներ են: Այս կուսակցությանն են հարում ևս մի քանի անկախ պատգամավորներ, ովքեր «Ազատ հայրենիքին» չեն անդամակցում միայն այն պատճառով, որպեսզի այս կուսակցությունը չունենա բացարձակ մեծամասնություն, որի դեպքում ԼՂՀ խորհրդարանի ներկա ղեկավար, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի այդ պաշտոնում մնալը կդառնա քաղաքականապես չհիմնավորված:

Ունենալով խորհրդարանական ամենամեծ խմբակցությունը և լինելով երկրի վարչապետ՝ Արայիկ Հարությունյանն արդարացի է համարում, որ նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ հենց ինքը զբաղեցնի ԼՂՀ նախագահի պաշտոնը, եթե, իհարկե, Սահմանադրությունը մնա անփոփոխ: Հարությունյանի կողմնակիցներն ասում են, որ նրա պաշտոնավարման օրոք ԼՂՀ տնտեսությունը անընդմեջ աճ է արձանագրել, ինչը էականորեն անդրադարձել է նաև մարդկանց կենսամակարդակի աճի վրա: Բացի այդ, նրանք ասում են, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը չի կարող անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, որը նրանք անվանում են կոլեկտիվ անպատասխանատվության համակարգ: Հարությունյանի կողմնակիցներից շատերը հույս ունեն, որ ապրիլյան պատերազմը կստիպի հրաժարվել սահմանադրական փոփոխությունների գաղափարից, քանի որ երկրին պետք է առաջնորդ, ով իր վրա պետք է կրի օպերատիվ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգը, ըստ նրանց, նման հնարավորություն չի տալիս:

Պատերազմը և պատերազմի ժամանակ երկիրը, բանակը կառավարելու, օպերատիվ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը հիմնավորում է նաև սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների համար: Նրանք ասում են, որ պատերազմական իրավիճակի մշտական առկայությունը չի կարող իրենց թույլ տալ հրաժարվել Բակո Սահակյանից: Չնայած Արայիկ Հարությունյանը լավ տնտեսվար է, սակայն նրան չեն համարում պատերազական իրավիճակում երկիրը ղեկավարելու ընդունակ գործիչ: «Արայիկ Հարությունյանը կարող է խաղաղ ժամանակվա լավ ղեկավար լինել, բայց բանակի անմիջական ղեկավար չի կարող լինել: Իսկ ներկա պայմաններում Արցախի ղեկավարը ավելի շատ ռազմական գործիչ է, ում հեղինակությունը բանակում և ուժային կառույցներում պետք է անվերապահ լինի: Մենք Շվեյցարիա չենք, որ կարողանանք ռազմական գործչին փոխարինենք տնտեսական գործչով, համարելով, որ նա կարող է առաջիկա տարիների համար ևս տնտեսական աճ ապահովել»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:

Ըստ փոփոխության կողմնակիցների՝ Սահմանադրության նախագիծը պետք է այնպես գրվի, որ վարչապետը օժտված լինի ներկայումս նախագահի ունեցած բոլոր լիազորություններով, այդ թվում և՝ լինի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Մեր այն հարցին, որ փաստորեն Սահմանադրությունը փոխվում է ընդամենը մեկ մարդու համար, մեր զրուցակիցներն ասում են: «Ոչ թե մեկ մարդու, այլ կոնկրետ ստեղծված իրավիճակի համար: Որևէ պատերազմող երկիր չի կարող վերցնել ու երկրի ռազմական առաջնորդին փոխել պատերազմական ամենաթեժ իրավիճակում: Նման բան իրենց թույլ չեն տվել նույնիսկ աշխարհի ամենաժողովրդավարական երկրները: Մենք չենք ուզում խախտել Սահմանադրությունը, դրա համար այն համապատասխանեցնում ենք մեր պահանջներին»,- բացատրում է մեր զրուցակիցը:

Արցախում նոր Սահմանադրությունը ընդունվելու դեպքում ամբողջությամբ ավելի շուտ կսկսի գործել, քան Հայաստանում: Հայաստանում նախագահի և կառավարության ձևավորման մասով Սահմանադրության որոշ դրույթներ կսկսեն գործել միայն 2018թ. ապրիլի 9-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր լիազորությունները: Արցախում համոզված են, որ 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ կավարտվի Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը և իրենք կանցնեն կառավարման խորհրդարանական համակարգի, հնարավոր կլինի իրենց օրինակի վրա տեսնել, թե ինչպես է այդ համակարգը իրեն դրսևորում իրական կյանքում, և Հայաստանում ևս կարող են դրանից ինչ-որ հետևություններ անել և որոշակի սահմանադրական ու օրենսդրական փոփոխություններ իրականացնել, մանավանդ որ՝ նոր Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում