ՆԱՏՕ-ն ողջունում է Թուրքիայում իրաքցի ուժայինների ուսուցում իրականացնելու Անկարայի առաջարկը, որոնց ներկայումս դաշինքը մարզում է Հորդանանում: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք նոր սկսել ենք իրաքցի սպաներին ուսուցանել Հորդանանում, և ես ողջունում եմ ապագայում այդ ուսուցումն (իր մոտ) ընդունելու Թուրքիայի առաջարկը»,- ասել է Սթոլթենբերգը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ:
Դաշինքը ապրիլի 2-ին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչների առաջին խմբի՝ Ամմանում ՆԱՏՕ-ի մարզումային ծրագրով ուսուցում սկսելու մասին: Ըստ տեղեկության՝ առաջիկա 6 ամսում պատրաստման ծրագիր կանցնի իրաքցի 350 ուժային:












































