Վիկտորյա Բեքհեմը նորաձևության աշխարհում հայտնի է իր յուրօրինակ պայուսակներով: Այդ պայուսակները, սակայն, նոր հիվանդություն են առաջացրել, որը կոչվել է դրանց հեղինակի անունով՝ Պոշիտիս (Վ. Բեքհեմի անունը Spice Girls–ում):
Պոշիտիսն արտահայտվում է մեջքի ցավերով: Մեծ պայուսակները, ինչպես պնդում են բժիշկները, վտանգավոր են առողջության համար և կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ: 1.5 կգ կշռող պայուսակները մշտապես կրելը ցավեր ու լարվածություն է առաջացնում մեջքի և պարանոցի հատվածներում:
Եվ չնայած որ կանայք միամտաբար կարծում են, որ հետևում են նորաձևությանը, իրակաում նրանք միայն վտանգում են իրենց առողջությունը: Պետք է նշել, որ Վիկտորյա Բեքհեմը միակ հայտնին չէ, ով քարոզում և գովազդում է նման պայուսակները:









































